Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի Պապի ուղերձը՝ Սուրբ Զատկի առթիվ

Հռոմի Պապի ուղերձը՝ Սուրբ Զատկի առթիվ
28.03.2016 | 12:02

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սուրբ Զատկի կապակցությամբ պատարագ է մատուցել Սրբ. Պետրոսի տաճարում ու հանդես եկել ուղերձով, որում հուսադրող կոչեր է արել մարդկությանը: The Guardian-ը գրում է, որ Հռոմի Պապը ասել է՝ «մթությունն ու վախը չպետք է տիրեն մարդկանց սրտերին ու այս աշխարհը «չբանտարկեն» վատատեսության կապանքներով»: Ֆրանցիսկոսն անդրադարձել է անցած շաբաթբրյուսելյան արյունալի ահաբեկչություններին` խստագույնս դատապարտել ու կոչ է արել մարդկանց չհուսալքվել: «Խնդիրները միշտ էլ լինելու են, ու մենք միշտ էլ բախվելու ենք դրանց: Բայց եկեք թույլ չտանք, որպեսզի մութն ու վախը տիրեն մեր սրտերին: Այսօր Սուրբ Զատկի տոնն է` հույսի տոնը: Եկեք չմոռանանք այդ մասին»,-ասել է պոնտիֆիկոսը:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ